Խորհրդարանում աշխատանքային բավական անհարմար վիճակ է ստեղծվել Հովիկ Աբրահամյանի համար։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Բանն այն է, որ ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ նշանակվեց նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ում հետ, մեր տեղեկություններով, Աբրահամյանը երկար ժամանակ լարված հարաբերություններ է ունեցել։ «Ժամանակի» տեղեկություններով, գրեթե նույն վերահսկողական լիազորություններով է ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվել նաեւ Գուրգեն Դումանյանը։ Կարծիք կա, որ Դալլաքյանը պետք է վերահսկի, թե Հ. Աբրահամյանն ինչպես է կարգավորում ԱԺ-ում օրենսդրական գործունեությունը, իսկ Դումանյանն էլ պետք է վերահսկի ֆինանսական ծախսերը»,- գրում է «Ժամանակ» թերթը։





























