Նոբելյան մրցանակի Thomson Reuters գործակալության փորձագետ Դեւիդ Փենդլբերին պատրաստել է Նոբելյան մրցանակի հավակնորդների ամենամյա կանխատեսումը: Դափնեկիրները կհայտարարվեն 2012 թվականի հոկտեմբերին:

Փորձագետը ցուցակը կազմել է գլխավոր հինգ անվանակարգերում` ֆիզիկա, քիմիա, տնտեսագիտություն, ֆիզիոլոգիա եւ բժշկություն: Փենդլբերիին հաջողվել է հայտնաբերել 26 գիտնականների, որոնք մրցանակների են արժանացել վերջին 10 տարիներին: 

Ըստ նրա` այս տարի ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ կարող են ստանալ Չարլզ Բենեթը, Ժիլ Բրասարդուն եւ Ուիլյամս Վութերսը:

Բացի դրանից, մրցանակին հավակնում են բրիտանացի Լի Քենհեմը,  գիտնականներ Սթիվենս Հարիսը եւ Լենե Հաուն, հայտնում է rbc-ն:

Ճապոնացի քիմիկոս Ակիրա Ֆուձիսիման կարող է  դափնեկիր դառնալ քիմիայի ոլորտում:

Տնտեսագետ Ռոբերտ Շիլլերը  ակադեմիայի ոսկե մեդալի հնարավոր հավակնորդն է:

Դեւիդ Էլիսը եւ Մայքլ Գրանշթեյնը կարող են մրցանակակիր դառնալ ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում: