Աշխարհի ամենահարուստ հայը` 95-ամյա Քրք Քրքորյանը, որի ունեցվածքը գնահատվում է 2,9 միլիարդ դոլար, Ամերիկայի 400 միլիարդատերերի վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 142-րդ տեղը, որը պատրաստել է «Forbes» ամսագիրը:
Առաջին հորիզոնականում է Մայքրոսոֆթի տեր Բիլ Գեյթսը, որի ունեցվածքը 66 միլիարդ դոլար է: Երկրորդ տեղում է Բերքշիր Հաթավեյ ընկերության տեր Ուորեն Բաֆեթը` 46 միլիարդ դոլարով, երրորդ հորիզոնականում է Օրակլից Լարի Էլիսոնը` 41 միլիարդ դոլարով:
Համալսարանական կրթություն չունեցող եւ շատերի կողմից «Ամերիկյան երազանքի» կերպար հանդիսացող Քրքորյանը «MGM Mirage» ընկերության ղեկավարն է անվանվում է Լաս Վեգասի Կնքահայր: Նախորդ տարի նրա ունեցվածքը գնահատվել էր 3,5 միլիարդ դոլար: «Forbes»-ի ցուցակում նա զբաղեցնում է 344-րդ տեղը:
Կես տարի առաջ Քրքորյանը սկսել է հանդիպել, իսկ հետո նշանվել է հոլիվուդյան հայտնի կատակերգակ Ռոդնի Դենջերֆիլքդի այրի Ջոանի հետ: Նրանց տարիքային տարբերությունը մեծ է, Ջոանը 59 տարեկան է, Քրքորյանը` 95:
Հատուկ ուշադրության է արժանացել այս ամռանը Ջոանի ծննդյան նվերը Քրքորյանին: Նրա հրավիրած պարողների խումբը հայտնվել է հյուրանոցում, որի բակում Քրքորյանը զբոսնելիս է եղել Ջոանի հետ, եւ նրա պատվին կատարել է պար, սկզբից վախեցնելով, հետո ուրախացնելով 95-ամյա միլիարդատերին:











