Քալիֆորնիական բանտում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ցույցի արդյունքում 11 մարդ վիրավորվել է։ Անկարգությունները տեղի են ունեցել առավելագույն խիստ ռեժիմի բանտում, որը գտնվում է Ֆոլսոմ քաղաքի մոտ։
Ցույցի ընթացքում տասնյակ բանտարկյալներ վիրավորվել են, նրանցից մեկը հրազենային վնասվածք է ստացել, որն ստիպված են եղել կիրառել բանտի հսկիչները, հայտնում է Associated Press-ը։
Ցուցարարների ճշգրիտ քանակը դեռ հայտնի չէ, գրում է lenta.ru-ն:
2011թ. դեկտեմբերին նույն բանտում ցույցի հետեւանքով 11 բանտարկյալ եւ մեկ հսկիչ էին վիրավորվել։ Այդ ժամանակ անկարգություններին մասնակցել էր շուրջ 150 բանտարկյալ։
Նոր Ֆոլսոմում, որը նախատեսված է 2,8 հազար մարդու համար, պահվում են շուրջ 3,1 հազար բանտարկյալներ։ Այդ բանտում պատիժ են կրում երկարաժամկետ հանցագործները։





























