2012 թվականին ԱՄՆ-ում Արեւմտյան Նեղոսի համաճարակից վախճանվել է 134 մարդ: Նման տվյալներ է բերում հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի Ամերիկյան կենտրոնը:
Բացի դրանից, ԱՄՆ-ի իշխանությունները հայտնում են հիվանդացության 3,142 հազար դեպքի մասին: Ըստ տվյալների` հիվանդացած մարդկանց 40%-ը ապրում են Թեքսաս նահանգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով Reuters-ին:
Արեւմտյան Նեղոսը համաճարակ է, որի տարածողը մոծակներն են: Ախտանիշների մեծամասնությունը համընկում է սովորական գրիպի ախտանիշներին:
2011 թվականի ընթացքում ԱՄՆ-ի տարածքում գրանցվել էր հիվանդացության 712 դեպք, մահացել է 43 մարդ: 2003 թվականին ԱՄՆ-ում Արեւմտյան Նեղոսի տենդով հիվանդացել էր 10 հազար մարդ, դեպքերից 264-ը մահացու ելք էին ունեցել:





























