Սենեգալում պետական միջոցների տնտեսման նկատառումով ցրել են Սենատը՝ խորհրդարանի վերին պալատը։ Նման քայլն առաջարկել էր երկրի նախագահ Մակի Սելան, որի կարծիքով Սենատի ցրումը կտնտեսի շուրջ 15 մլն դոլար։ Այդ միջոցները կարելի կլինի օգտագործել ջրհեղեղների  կանխարգելման նպատակով։

Սենատի անդամները փորձել են դիմակայել, սակայն փոքրամասնություն են կազմել։ Խորհրդարանը սատարել է նախագահի առաջարկին, հայտնում է BBC-ն։

Նաեւ, աղետին դիմակայելու շրջանակում, որն ամեն տարի Սենեգալում ավերածությունների եւ զոհերի պատճառ է դառնում, երկրում վերացվել է փոխնախագահի պաշտոնը։ Ի տարբերություն Սենատը ցրելուն, որի կազմում 100 մարդ կար, այս միջոցառումը չի ավելացնի սենեգալցի գործազուրկների թիվը. 2009թ.-ից ի վեր այդ պաշտոնը թափուր էր, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

2012թ. Սենեգալում ջրհեղեղները  13 մարդու կյանք են խլել, հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի։