Նշանավոր լատինաամերիկյան երգչուհի Շակիրան հայտարարել է այն մասին, որ երեխա է սպասում: Նրա ապագա երեխայի հայրը իսպանական «Բարսելոնա « ֆուտբոլային թիմի պաշտպան Ժերար Պիկեն է:
Ինչպես նշում են լրատվամիջոցները, 35-ամյա երգչուհին հասկացել է, որ այլեւս իմաստ չունի հերքել ակնհայտը, բացի այդ արդեն դժվար է թաքցնել փորիկը: Շակիրան խոստովանել է իր կայքում երկու լեզուներով` անգլերեն եւ իսպաներեն. «Ձեզնից որոշներն արդեն տեղյակ են: Ժերարը եւ ես շատ երջանիկ ենք` մեր առաջներկի լույս աշխարհ գալուն սպասելով: Այս անգամ մենք որոշել ենք առաջնահերթ ուշադրություն դարձնել այս կարեւոր իրադարձությանը` հետաձգելով գովազդային բոլոր իրադարձությունները, որոնք նախատեսված էին մոտակա օրերի համար»,-երգչուհուն մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի կայքը:
Երգչուհու ընտրյալը 25-ամյա Ժերար Պիկեն է, ով հանդես է գալիս իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային թիմում` որպես պաշտպան: Ինչպես փոխանցում է Life News-ը, մարզիկը իր միկրոբլոգում տեղադրել է երկիմաստ նկար եւ հղել է սիրելիի հաղորդագրությունը:




























