Նոր ապացույցներ են ի հայտ եկել, որոնք վկայում են, որ 13 հազար տարի առաջ Երկիր մոլորակի վրա ընկել է երկնային մեծ մարմին, ինչի հետեւանքով վերացել են Հյուսիսային Ամերիկայի կենդանական աշխարհի մի շարք ներկայացուցիչներ եւ հանգեցրել է շեշտակի սառեցման: Ուսումնասիրություններ են իրականացրել Հյուսիսային Կարոլինայի Համալսարանի մասնագետները (ԱՄՆ):
Գիսաստղի եւ մեր մոլորակի բախման վերաբերյալ վարկածները գոյություն ունեին դեռ վաղ ժամանակներից, սակայն մասնագետներին անհանգստացրել է այն, որ գոյություն չունեն տիեզերական մարմնի թողած խառնարաններ:
Այս դեպքում որպես ապացույց կարող էին հանդես գալ նանոալմաստները, որոնք առաջանում են բացառապես արտակարգ բարձր ջերմային պայմաններում, որոնք կարող են ստեղծել երկնաքարերը եւ գիստաստղերը: Առաջին անգամ նանոալմաստ հաջողվել է հայտնաբերել այն վայրում, որտեղ ենթադրաբար ընկել է երկնային մարմինը: Այս մասին խոսք է գնացել 2007 թ-ին` հնագիտական պեղումներից հետո: Ստացված նյութերի ուսումնսիրությունից հետո գիտնականները հայտարարել են, որ սենսացիոն բացահայտումը պետք է հետաձգել մի որոշ ժամանակով, քանի դեռ նոր ապացույցներ ի հայտ չեն եկել, գրում է Live Science-ը:
Այժմ Ամերիկյան գիտնականները վստահցենում են, որ այս հարցում կարելի է վերջակետ դնել: Նրանք ուսումնասիրել են տարբեր վայրերից հավաքված նմուշների տեսակներ, որոնց մեջ նրանք հայտաբերել են միկրոսկոպիկ ալմաստի մնացորդներ, հաղորդում է «Ուտրո.ru»-ն:
Այս աղետը բացատրում է ոչ միայն Հյուսիսայի Ամերիկայի կենդանական աշխարհի անհետացումը, այլ նեւ Կլովիսի նախապատմական մշակույթի բացակայությունը:





























