Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն պատրաստ է մահից հետո ներքին օրգանների դոնոր դառնալ: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Հանրահայտ Facebook սոցցանցը սեպտեմբերի 18-ից օգտվողներին նոր գործառույթ է տրամադրել, որի օգնությամբ կարելի է անձական էջում նշել դոնոր դառնալու պատրաստակամության մասին:
«Ես Facebook-ում հայտարարում եմ մահվան դեպքում օրգանների դոնոր դառնալու իմ ցանկության մասին», - գրել է դի Ռուպոն:
Ինչպես հայտնի դարձավ, դոնոր դառնալու ցանկություն հայտնողները հրավիրվել էին համապատասխան ձեւաթուղթը դաշնային առողջապահության նախարարության կայքում լրացնելու:





























