Մոսկվայում ոստկանները ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որին կասկածում են Սերգիեւ Պոսադի շուկայում բայքերի սպանության մեջ: 47-ամյա բայքեր Լեոնիդ Ֆրոլովը սպանվել էր 2012թ. հունիսի 27-ին:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` ադրբեջանցին շուկա է եկել Honda մոտոցիկլետով: «Մերկուրի» շուկայում նրա եւ վաճառողներից մեկի միջեւ վեճ է ծագել: Լեզվակռվից հետո ադրբեջանցին հարվածել է Ֆրոլովին: Հարվածից բայքերն ընկել է եւ գլխով հարվածել երթեւեկելի մասի ասֆալտե ծածկույթին, հետո ուշագնաց եղել: Ստացված վնասվածքներից Ֆրոլովը մահացել է:
Ադրբեջանի քաղաքացու գտնվելու վայրը ճշտվել է օպերատիվ քննչական միջոցառումների արդյունքում: Նա ձերբակալվել է Ռուսաստանի ՔՕ 111-րդ հոդվածին համապատասխան հանցագործության մեղադրանքով: Այժմ գտնվում է ժամանակավոր մեկուսարանում, վճռվում է նրա նկատմամբ խափանման միջոցի հարցը:





























