Պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնը խնդրել է մինչեւ մայիս երկարացնել Միջազգային զարգացման Ամերիկյան գործակալության ներկայացուցչությունը (United States Agency for International Development, USAID): Նման խնդրանքով նա նամակ է ուղարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, հաղորդում է «Կոմերսանտը»` վկայակոչելով սեփական աղբյուրները:
Կառավարությունից թերթին հաստատել են նման նամակի ստացման փաստը, սակայն բովանդակությունը հրաժարվել են ներկայացնել: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի խոսքով, «Գործակալությունը ֆինանսական հաջորդ տարվա համար պայմանագիր չի կնքի», սակայն, այնուամենայնիվ, Վաշինգթոնում կարծում են, որ «օգնության ծրագրերը պետք է աստիճանաբար հանել»:
Ինչպես տեղեկացնում է պարբերականը, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը միջոցներ է փնտրում որպեսզի շարունակի ռուսական ՀԿ-ների ֆինանսավորումը, որոնց գործունեությունը կարող է կաթվածահար լինել Ռուսաստանում հոկտեմբերի 1-ից USAID-ի փակման պատճառով:
Ավելի վաղ ռուսական ԱԳՆ-ից պաշտոնապես հայտնել էին, որ գործակալությունը փորձել է ազդել Ռուսաստանի ներքին քաղաքականությանը.մասնավորապես գրանտներ բաժանելու տեսքով, որոնք լուրջ խնդիրներ են առաջացրել Ռուսաստանի շրջաններում`հատկապես Հյուսիսային Կովկասում:





























