90-ականների սկզբի քաղաքական, տնտեսական եւ ռազամաքաղաքական հաջողությունները չի հաջողվել պահպանել, եկել է լճացման փուլ եւ վերջին տարիներին չի հաջողվում պահպանել այդ լճացման վիճակը: 21 տարվա անկախության ժամանակ Հայաստանը բոլոր հիմնական ցուցանիշներով 60-70-րդ տեղից հասել է 110-120-րդ տեղը, առկա է այսպիսի նահանջ, ինչը ունի օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ եւ սոցիալական, եւ քաղաքական ցուցանիշներով սկզբից մենք ունեցել ենք անկում, հետո՝ վերելք, մի փոքր կայունացում, հետո նորից անկում եւ լճացում: «Ցուցանիշները կտրուկ վերելք են ապրել, հետո անկում են ապրում, իսկ հետո լճանում են»,- նշեց նա:
Նախկին վարչապետի կարծիքով՝ մենք ունեցել ենք լավագույն ռեֆորմները, իսկ այժմ ունենք օլիգարխիկ տնտեսություններից մեկը, եւ ԱՊՀ-ում համարվում ենք վատագույնը՝ Տաջիկստանից հետո: «Այժմ մենք ունենք շատ կենտրոնացված տնտեսություն, 37 տոկոսը ժողովրդինն է, 63-ը քառասուն ընտանիքի: Սա վատ ցուցանիշ է, որ հանգեցնում է նրան, որ Հայաստանը ոչ միայն տարածաշրջանի հետ չի համենատվում, այլեւ համեմատվում է աֆրիկյան երկրների»,- ասաց նա՝ հավելելով, որ ստվերային տնտեսությունը եւս աճել է:՝ 47տոկոսից հասնելով 53-ի: Նրա խոսքով՝ այսօրվա միգրացիան 2-3 անգամ ավել է, քան պատերազմի տարիներին են եղել, այսինքն՝ խաղաղ պայմաններում մենք ավելի շատ միգրացիա ունենք, քան պատերազմի ժամանակ: «Վերջին 5-6 տարվա տնտեսական քաղաքականությունը վատագույններից մեկն է, ԽՍՀՄ-ի ժամանակ Հայաստանը 9-րդ տեղում էինք, նույնիսկ մութ ու ցուրտ տարիներին Հայաստանում տնտեսական տնկումը ավելի քիչէ եղել, քան հարեւան երկրներում: Հայաստանը չի դիմանում գլոբալ մրցակցությանը: Տարածաշրջանում պետությունների մեջ մենք վատագույնն ենք, հույս կա, որ կկարողանանք վիճարկել նախավերջին տեղը Վրաստանի հետ»,- ասաց նա:
Հրանտ Բագրատյանը նշեց, որ 90-ականների սկզբին մենք հաջողություններ ունեցանք Ղարաբաղի հարցում, «բայց մենք շահել ենք ճակատամարտը, բայց չենք շահել պատերազմը»: Նախկին վարչապետի կանխատեսմամբ՝,մենք անընդհատ վեճի մեջ կլինենք Ադրբեջանի հետ եւ Ղարաբաղի խնդիրը առաջիկայում չ լւծվի: Ավելին, առաջաիկայում եւ չեմ կարծում,թ եխնիդրը առաջաիկայում հնարավոր կլինի շարժել մեկ կամ մյուս կոմղը, ինչը նշանակում է, որ առաջիկայում սպասվում է պատերազմ, Ադրբեջանը լրջորեն պատրատսվում է դրան, 40 մլրդ-ի զենք է գնել եւ հենց առիթ կլինի, կսկսեն պատտերազմը:
Հրանտ Բագրատյանը անդրադարձավ Հայաստանում առկա մի շարք խնդիրներին: Խոսելով դեմոկրատիայի մասին՝ նա նշեց, որ սկզբից մենք ունեցել ենք դեմոկրատիայի հրաբուխ, հետո այն սկսում է մարել, իսկ վերջին տարիներին վիճակը մի փոքր կայունացել է, ինչի համար պարտավոր ենք ինտերնետին: ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ մարդու իրավունքների գերակայությունը նահանջ է ապրում, գալիս է պետական էգոիզմը, որտեղ չեն էլ թաքցնում, որ դուք փոքր պետություն եք:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























