Թալիբների լրտեսները կարող Հայաստան գալ առեւտուր անելու, բայց թալիբները չեն կարող գալ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 20–ին հրավիրված ասուլիսին ասաց արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը անդրադառնալով  մամուլի այն հրապարկումներին, թե Հայաստան թալիբները են մուտք գործել:

Կոմանդոսի խոսքով, թալիբները իրենց հողի վրա կարող են լավ աշխատել, քանի որ շատ լավ պատերազմում են այնտեղ, որտեղ ապրում են եւ շատ լավ գիտեն իրենց տեղանքը: Իսկ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Արկադի Տեր-Թադեւոսյանը ընդգծեց, որ նրանք ադրբեջանցիների հանձնարականը չկարողացան կատարել: «Ադրբեջանցիները նրանց հանձնարարել էին կռվել հայերի հետ, որը չկարողացան կատարել: Իսկ երկորդ հանձնարականը շատ լավ կատարեցին: Նրանց հանձնարարված էր կրակել եւ սպանել այն ադրբեջանցիներին, ովքեր լքում էին պատերազմի դաշտը»,- մանրամասնեց Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Անդրադառնալով անկախության 21-ամյակին եւ այդ տեսանկյունից  բանակի ձեռքբերումներին եւ բացթողումներին Արկադի Տեր-Թադեւոսյանը ասաց, որ բանակում առկա բացասական դեպքերը փակում են դրական կողմերը: Նա նշեց, որ ձեռքբերումները շատ են, իսկ կայացման փուլում բացթողումներ եւս լինում են:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի