Սեպտեմբերի 18-ին հաղորդվել էր Երեւան-Վանաձոր ճանապարհի 51-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու մասին, ինչի հետեւանքով մեքենայում գտնվող երկու տղամարդիկ տեղում մահացել էին, իսկ մեկը անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վթարի հետեւանքով մահացել են 1982 թ. ծնված Խաչատուր Սիմոնյանը  եւ 1980 թ. ծնված Արթուր Մուքայելյանը, իսկ մարմնական վնասվածքներով հիվանդանոց  է տեղափոխվել 1983 թ. ծնված Մկրտիչ Գասպարյանը:

Կատարվում է քննություն: