Լիբիական Բենգազիում ամերիկյան դեսպանատան վրա հարձակումը մշակել եւ կազմակերպել է 53-ամյա Սուֆյան բեն Կումուն, ով նախկինում եղել է «Ալ-Կաիդայի» ղեկավար Ուսամա  Բեն Լադենի  անձնական վարորդը: Նման տվյալներ է բացահայտել ամերիկյան հետաքննությունը:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 2007 թ-ին ահաբեկչական խմբավորման նախկին անդամին Կուբայում գտնվող ամերիկյան բանտից արտահանձնել են Լիբիա` Մուամար Քադաֆիի կառավարության հսկողության ներքո:

Սակայն ահաբեկչին հաջողվել է փախչել ուղղիչ հաստատությունից Սուդան, որտեղ նա ծառայության է անցել Բեն Լադենի մոտ: 2011 թ-ին հոկտեմբերին նա մտել է ապստամբ խմբավորումների կազմի մեջ եւ մասնակցել է Քադաֆիի սպանությանը, գրում է LifeNews-ը:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդում են, որ  չճշտված տեղեկությունների համաձայն,  Սուֆյան բեն Կումուն կարող է կապ ունենալ նաեւ 2001 թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպմանը, որի հետեւանքով մոտ 3000 մարդ է զոհվել :

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը եւ դեսպանատան երեք աշխատակիցները Բենգազի քաղաքում սպանվել են զինված ցուցարարների հարձակման արդյունքում : Սեպտեմբերի 15-ին «Ալ-Կաիդան» հայտարարել էր, որ ամերիկյան դեսպանի սպանությունը վրեժ էր  կազմակերպության երկրորդ մարդու` «Լիբիական առյուծ»  Աբու Յախի ալ-Լիբիի ոչնչացման համար: