Վրաստանի Ներքին գործերի նախարար Բաչո Ախալայային մեղադրել են ազատազրկվածի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ: Նման սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել Վլադիմիր Բեդուխաձեն, ով ներգրավված է բանտրակյալների կտտանքների տեսագրությունների տարածման գործին, հաղորդում է վրացական «GHN»-ն գործակալությունը:
Բեդուխաձեյի խոսքով, բանտարկյալ գնդապետ Ալեքսանդր Տետրաձեն մահացել է բարձրաստիճան պաշտոնյաներ Բաչո Ախալայայի, Մեգիս Կարդավայի եւ Ալեքսանդր Մուխաձեի կողմից սեռական բռնության ենթարկվելու ժամանակ: Ինչպես հայտնել է Բեդուխաձեն «Օբեկտիվ» մեդիամիությանը, վերոնշյալ պաշտոնյաները Ալեքսանդր Տետրաձեին բռնաբարել են Ռեզինե մահակով:
«Շատ դժվար է խոսել այս մասին, եւ առավել դժվար է այս մասին լսել Տետրաձեի ընտանիքի անդամներին, սակայն ես պնդում եմ, որ գնդապետը մահացել է հենց բռնաբարության ժամանակ: Ես պատրաստ եմ ապացուցել իմ խոսքերը: Համապատասխան տեսագրությունը Բաչո Ախալայայի չհկիզվող պահարանում է պահվում», - Բրյուսելից ուղիղ եթերով հայտնել է Բեդուխաձեն:





























