Դենվերի բնակիչ Ուեյն Ուոթսոնը  7,2 միլիոն դալորի չափով փոխհատուցում է ստացել` միկրովառարանի մեջ փոփքորն պատրաստելու ժամանակ   առողջությանը հասցված վնասի պատճառով, հաղորդում է ռուսական BBC ծառայությունը:

Ամերիկացին դատարան է դիմել այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են «թոքերի փոփքորնային հիվանդությունը», որը բնորոշ է փոփքորն արտադրող գործարանների աշխատողներին:

Դատարանը բավարարել է Ուոթսոնի փաստարկներն այն մասին, ըստ որ արտադրող ընկերությունը պարտավոր է եղել տուփի վրա նշել վտանգավոր քիմիական  նյութերի պարունակության մասին, որոնք օգտագործվում են փոփքորնի արտադրության ժամանակ եւ որ այդ նյութերի ներշնչումը  կարող են թոքային հիվանդությունների պատճառ դառնալ: