Մոնիկա Լեւինսկին` Սպիտակ տան նախկին աշխատակցուհին, խոստանում է բացահայտել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ինտիմ գաղտնիքները: Իր մեմուարներում նա կպատմի խմբակային սեքսի հանդեպ նախագահի տածած սիրո մասին, գրում է  The New York Post-ը:

Ըստ 39-ամյա կնոջ ընկերների` նա պատրաստ է  12 միլիոն դոլարի դիմաց հրապարակել Օվալաձեւ կաբինետում ժամադրությունների սենսացիոն մանրամասները: Լեւինսկին մտադիր է նկարագրել նախագահի «երեքով սեռական հարաբերություն ունենալու անհագ ցանկության, օրգիաների նկատմամբ սիրո եւ տարբեր տեսակի սեքս-խաղալիքների կիրառման մասին»: Դա յուրօրինակ վրեժ կդառնա, որը ռումբի պայթյունի ազդեցություն կունենա: «Նրա գիրքը ավելին է լինելու, քան վրեժը, դա կարող է սպանել նրան», -  Մոնիկայի ընկերների  խոսքերը մեջբերում է Daily Mail-ը, հաղորդում է Utro.ru-ն:

Նա նաեւ պատրաստվում է պատմել, որ Քլինթոնն իր կին Հիլարիին անվանել է «պաղ ձուկ» եւ հեգնանքով խոսել «գոյություն չունեցող սեռական կյանքի մասին»: Ըստ լրատվամիջոցների` այդ հուշերը կարող են ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին զրկել երբեւէ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնելու հնարավորությունից: Մոնիկան արդեն հանդիպել է ԱՄՆ-ի մի քանի խոշորագույն հրատարակչությունների ղեկավարներին, որպեսզի պայմանագիր կնքի հուշերը գրելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 1996 թվականին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ Սպիտակ տան նախկին պրակտիկանտուհի Մոնիկա Լեւինսկու միջեւ սիրավեպ էր սկսվել: