Ռուսաստանը մարել է Ղրղըզստանի կեսմիլիարդանոց պարտքը:
Համապատասխան որոշում է կայացվել սեպտեմբերի 20-ին Վլադիմիր Պուտինի Բիշքեկ կատարած այցի ժամանակ միջկառավարական համաձայնության ստորգրմամբ:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, խոսքը վերաբերում է 2005 թ-ից մնացած 189 միլիոն դոլար եւ 2009 թ-ից մնացած 300 միլիոն դոլար վարկի մասին: Հին պարտքը չեղյալ է հայտարարվել անմիջապես, իսկ նորը կմարվի 10 տարիների ընթացքում` սկսած 2006 թ-ից: Թե ինչ հիմքով է Ռուսաստանը ներել Ղրղըզստանի պարտքը, չի պարզաբանվում:
Ռուսաստանը անընդմեջ վարկեր է տրամադրում Ղրղըզստանին, որոնք ուղղված են ինչպես ներդրումների կամ գործարքների վրա, այնպես էլ երկրի կայունացմանը: Օրինակ 2009 թ-ին հայտնի է դարձել, որ Ղրղըզստանը չգիտի թե ինչ վրա ծախսի Ռուսաստանից ստացած 300 միլիոնը:
Բիզնես-լրատվամիջոցները նախկինում վարկի տրամադրումը կապել են Ղրղըզստանում ամերիկյան «Մանաս» ռազմաբազայի փակման հետ: Սկզբնապես նախատեսվել էր, որ այն կփակվի 2009 թ-ին, սակայն հետագայում երկրի իշխանությունները ժամանակաշրջանը երկարաձգել են մինչեւ 2014 թ:





























