60-ամյա ամերիկուհի Վալերի Սփրուլը ամուսնու մահից վեց տարի անց պարզել է, որ վերջինս իր հայրն է եղել: Հոր հետ ամուսնությունից նա երեք երեխա ունի եւ ութ թոռ:

Վալերիի հայր եւ ամուսին Փերսի Սփրուլը վախճանվել է 1998թ. 60 տարեկան հասակում: Միայն 2004թ. է Վալերիի հորեղբայրը բացահայտել ճշմարտությունը` պատմելով, որ ամուսինն իրականում նրա հայրն էր:

Ցնցված կինը ԴՆԹ-ի թեստ է անցել եւ պարզել, որ պատմածը ճշմարտություն է: Փերսի Սփրուլը եւ Վալերիի մայրը` Քրիստինան, ծանոթացել են 15 տարեկանում:  Զույգը բացի աղջկանից ունեցել է եւս մի քանի երեխա, բոլորին էլ անչափահաս ծնողները հանձնել են այլ ընտանիքների: 

Վարորդ Փերսի Սփրուլը եւ հաշվապահ Վալերին նորից են հանդիպել, երբ աղջիկը 26 տարեկան է եղել:

Ինչպես հայտնում է LifeNews-ը, անձնական կյանքի մանրամասները պատմելու պատճառներից մեկը  եղբայրներին եւ քույրերին գտնելու ամերիկուհու ցանկությունն է, որոնք եւս հեռու են եղել ծնողներից: