Թեհրանը հունվարի 12-ին Թեհրանում եղած ահաբեկչության ժամանակ սպանված գիտնական-միջուկագետ Մասուդ Ալի Մոհամադի մահվան մեջ մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին։ Այս մասին հաղորդում է հրեական Haaretz պարբերականը։
«Նախնական քննությունը բացահայտել է այս գործում սիոնիստական ռեժիմի, ԱՄՆ-ի եւ Իրանում նրանց կամակատարների մասնակցությունը»,- Իրանի արտգործնախարար Ռամին Մեհմանպարաստի խոսքերը մեջբերում է միջազգային Press TV հեռուստաընկերությունը։
Պարբերականը նաեւ գրում է, որ պաշտոնական Թել-Ավիվը եւ Վաշինգտոնը մեղադրանքներին չեն արձագանքել։ Ամեն դեպքում, Թեհրանի մեղադրանքը լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս։ Այսպիսով The Washington Times-ը «Իրանի հետ պատերազմը մոտ է» հոդվածում նշում է, որ « Իրանը պատրաստվում է հնարավոր բախմանը, իսկ Օբամայի վարչակազմի դիվանագիտական ջանքերն արդեն սպառել են իրենց»։




























