Վրացական դատախազությունը վստահեցնում է, որ Բելգիայում թաքնվող Գլդանի բանտի աշխատակիցը, ով տարածել է բռնաբարությունների եւ կտտանքների սկանադալային տեսագրությունը, խոշոր գումար է ստացել դրա դիմաց: Վրաստանի գլխավոր դատախազ Մարտազ Զադելավան հայտնել է, որ Վլադիմիր Բեդուխաձեն տեսագրությունների տարածման համար 2 միլիոն դոլար է ստացել:

«Տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մենք գործ ունենք հանցագործության երկու տեսակի հետ` մեկը համակարգային բնույթի, երկրորդը` շահույթ հետապնդող»,-ասել է դատախազը, մեջբերում է LifeNews-ը:

Դատախազի խոսքով, կտտանքների տեսագրությունը հատուկ հանվել է երկրի սահմաններից`  երրորդ անձի փոխանցելու եւ ի վերջո  հրապարակելու նպատակով:

Ներկայումս Վլադիմիր Բեդուխաձեն, ում  նկատմամբ  Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզում է հայտարարվել, քաղաքական ապաստան  է խնդրում Բելգիայից եւ հայտնում է, որ հայրենքիում իր կյանքին վտանգ է սպառնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Վրաստանի Ներքին գործերի նախարար Բաչո Ախալայային մեղադրել են ազատազրկվածի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ: Նման սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել Վլադիմիր Բեդուխաձեն, ով ներգրավված է բանտրակյալների կտտանքների տեսագրությունների տարածման գործին, հաղորդում է վրացական «GHN»-ն գործակալությունը:

Բեդուխաձեյի խոսքով, բանտարկյալ գնդապետ Ալեքսանդր Տետրաձեն մահացել է բարձրաստիճան պաշտոնյաներ Բաչո Ախալայայի, Մեգիս Կարդավայի եւ Ալեքսանդր Մուխաձեի կողմից սեռական բռնության ենթարկվելու ժամանակ: Ինչպես հայտնել է Բեդուխաձեն «Օբեկտիվ» մեդիամիությանը, վերոնշյալ պաշտոնյաները Ալեքսանդր Տետրաձեին բռնաբարել են ռեզինե մահակով: