Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գնդապետ Ալեքսան Ջոնիկի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի տեղակալ, գնդապետ Վլադիկ Աշոտի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Ավետիք Վոլոդյայի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ցուցաբերած արիության եւ խիզախության համար «Վարդան Մամիկոնյան» շքանշանով է պարգեւատրվել գեներալ-լեյտենանտ Վալերի Նարիմանի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Էդգարի ՏՈՆՈՅԱՆԸ, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ, գեներալ-մայոր Վլադիմիր Ասատուրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, թիվ 19916 զորամասի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Արտավազդի ՄԱԿԱՐՅԱՆԸ,

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ թիվ 25836 զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Վազգենի ՄԱԽՍՈՒԴՅԱՆԸ, թիվ 19916 զորամասի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Լյովա Հենրիխի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, թիվ 14172 զորամասի հրամանատար, գնդապետ Վիտալի Վալերիի ՈՍԿԱՆՅԱՆԸ, թիվ 27527 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վալերիկ Աշոտի ՔՈՉԱՐՅԱՆԸ, ազատամարտիկ Գրիգոր Ռաֆիկի ՍԱՐԳՍՅԱՆԸ,

Արիության մեդալով՝ թիվ 45488 զորամասի հրամանատար, գնդապետ Սուրեն Ալյոշայի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, թիվ 39138 զորամասի հրամանատար, գնդապետ Գրիգորի Ռաշիդի ՍԱՀԱԿՅԱՆԸ,

Մարտական ծառայության մեդալով՝ թիվ 43755 զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան Սարգիս Սերյոժայի ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, թիվ 55035 զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր Ժան Շալիկոյի ԲԱԴԵՅԱՆԸ, թիվ 51036 զորամասի ջոկի հրամանատար, շարքային Հենզել Սաշիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, թիվ 73128 զորամասի հրամանատար, գնդապետ Կամո Գառնիկի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, թիվ 56265 զորամասի ծառայության պետ, կապիտան Քրիստինա Բաբկենի ԻԼԻԿՉՅԱՆԸ, թիվ 59703 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Վանիկի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ, թիվ 10037 զորամասի բաժնի պետ, գնդապետ Գեւորգ Ալբերտի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, թիվ 36534 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Արմեն Միասնիկի ՍԱՀԱԿՅԱՆԸ, թիվ 33651 զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Վիգեն Սամվելի ՍԻՄՈՆՅԱՆԸ, ազատամարտիկներ Արմեն Կամոյի ԼՈԿՅԱՆԸ, Ջհան Անուշավանի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ, ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգեւատրվել ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետ, գնդապետ Ավագ Վոլոդյայի ՄԱՐԳԱՐՅԱՆԸ,

Մարտական ծառայության մեդալով՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Ֆրունզի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության բաժանմունքի ավագ օպերլիազոր, մայոր Դավիթ Աշոտի ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, ՀՀ ՊՊԾ բաժանմունքի ավագ թիկնապահ, մայոր Արամ Ֆրեդի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգեւատրվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Վազգենի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ,

Մարտական ծառայության մեդալով՝ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Հովիկի ՍԱՖԱՐՅԱՆԸ, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի հերթապահ մասի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Հրաչիկ Մինասի ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Նիկոլայի ԱԶԱՐՅԱՆԸ,

Մարտական ծառայության մեդալով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի..

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության մայոր Հայկ Միսակի ԱՐՇԱԿՅԱՆԸ, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Շմավոնի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ: