Քալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում դատախազները մեղադրանք են ներկայացրել 17 կասկածյալների նկատմամբ` հարկատուների փողերը խաբեբայությամբ յուրացնելու մեղադրանքով: Ֆրեզնոյի հայ համայնքում գործող ենթադրյալ խաբեբայական ցանցը ընդգրկված է եղել պետության կողմից ֆինանսավորվող սոցիալական «Medi-Cal» եւ «In-Home» ծրագրերին:
Իչպես հաղորդում է «ABC» կայքը, կասկածյալների նկատմամբ հիմնավոր հետաքննություն է իրականացվել գրեթե 2 տարիների ընթացքում, սակայն նրանք չեն իմացել այդ մասին միչեւ վերջերս: Այժմ նրանք բոլորը զրկվել են հարկատուների փողերից եւ մեղադրվում են քրեական հանցագործության մեջ:
Ազատ Մարտիրոսյանը պնդում է, որ նա անչափ հիվանդ է , որպեսզի կարողանա խանմել ինքն իրեն: Ծերանոց չգնալու համար, հարկատուները իր ընտանիքի անդամներին վճարել են հազարավոր դոլարներ: Նա վերջերս գրավի դիմաց դուրս է եկել բանտից եւ մեղադրվում է պետությանը խաբելու եւ արդյունքում այդ փողերը հարկատուներից գողանալու մեջ:
50-ամյա տղամարդը 17 կասկածյալներից մեկն է, ով կասկածվում է խոշոր չափի գողությունների, «Medi-Cal»-ի նկատմամբ խաբեբայությունների եւ պետական մարմիններին մոլորեցնելու մեջ: Խուզարկության թույլտվության մեջ նշվում է, որ բոլոր կասկածյալները հանդիսանում են հայ եւ ռուս ներգաղթյալներ, ովքեր չափազանցրել են իրենց առողջական եւ ֆիզիկական տվյալները` ավելի շատ փող կորզելու նպատակով, քան պահանջվում է տնային խնամքի ծառայության համար:
Կասկածյալները 23-88 տարեկան են: Պողոս Զոհրաբյանը, Սյուզան Բուրսալյանը եւ Արփինե Առաքելյանը ձերբակալվել են անցյալ շաբաթվա ընթացքում, սակայն հետաքննիչները կասկածյալների մեծ մասին թույլ են տվել նշանակել դատարան ներկայացման ժամկետը: Մարտիրոսյանն արդեն նշանակել է, սակայն հայտնել է, որ նախընտրում է լքել երկիրը, քան արժանանալ նման մեղադրանքների:
Դատախազների խոսքով, կասկածյալները խաբեության ճանապարհով պետությանը հասցրել են մոտ 265 հազար դոլարի վնաս: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, ապա նրանց սպասվում է մինչեւ 3 տարվա ազատազրկում եւ բացի այդ, հնարավոր է, որ նրանց կստիպեն վճարել շորթած գումարները:




























