Հայաստանի լճակային տնտեսություններում աղիքային ցուպիկի վտանգավոր կոնցենտրացիա չկա: Այդ մասին սեպտեմբերի 20-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Ձկնաբույծների միավորման նախագահ Արթուր Աթոյանը: Ըստ նրա` լճակային տնտեսությունները մաքուր ջուր են օգտագործում, ինչը կասկածի ենթակա չէ:

«Աղիքային ցուպիկով վարակումը կարող էր տեղի ունենալ միայն տեղափոխման ժամանակ, սակայն Ռուսաստան տեղափոխած տրանսպորտային ընկերությունը տեղափոխման համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ունի», – ասել է Աթոյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը լճակային ջրի ստանդարտ էր մշակել ձկնաբուծական տնտեսությունների համար, որը ներկայումս դիտարկվում է ստանդարտների ինստիտուտում:  Հայաստանում կիրառում են նաեւ ձկնարտադրության կանոններ եւ  նորմեր: Ըստ Աթոյանի վստահեցման` 138 ձեռնարկությունների մեծամասնությունը համապատասխանում է այդ պահանջներին:

2011 թվականին Կենտրոնը Արարատյան դաշտավայրի եւ Ջերմուկի ձկնային տնտեսությունների հետազոտություն էր անցկացրել:  Իրադրությունը գնահատվել էր բարենպաստ:  Մի շարք  ջրամբարներ բետոնապատված չեն եղել: Բացի դրանից, ջրի օգտագործման փակ  շրջափուլը, որին ձկնագործներն անցան ջրաչափերի տեղադրումից հետո, պահանջում է թթվածինը վերականգնող սարքերի տեղադրում: