Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սեպտեմբերի 20-ին Պատժամիջոցների իրականացման նախարար է նշանակել օմբուդսմեն Գեորգի Տուգուշին:

«Գեորգի Տուգուշը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային փորձագետ է: Նա մեծ ներդրում ունի մեր ուղղիչ  համակարգի բարելավման գործում»,-ասել է Սահակաշվիլին:

ԻՆչպես նշել է ինքը` Տուգուշը, Սահակաշվիլիի առաջարակը անսպասելի էր իր համար: Նա իր համաձայնությունը տվել է ուղղիչ հաստատություններում փոփոխություններ կատարելու եւ ազատազրկվածների իրավունքները պաշտպանելու համար, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 19-ին ի հայտ եկած Գլդանի բանտի սկանդալային տեսագրություններից հետո հրաժարական է տվել Վրաստանի Պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն: