Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան եւ Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարիայի դաշնային  ծառայության` «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցները քննարկել են հայկական ձկան արտահանման հետ կապված հարցեր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայության աշխատակից Ալեքսեյ Ալեքսեենկոն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարիայի դաշնային  ծառայությունը`  «Ռոսսելխոզնադզորը», արգելել է Ռուսաստանի տարածք իսլանդական Vinnslustooin HF արտադրության եւ հայկական «Ակվատեխավտոմատիկա» ըկերության արտադրանքի ներմուծումը: Արգելքը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 27-ից:

Ինչպես նշեց Ալեքսեենկոն, աղիքային  ցուպիկով վարկվածությունը նկատվել է մաքսակետում:  Եւս մի քանի հայ արտահանողներ կգտնվեն ուղիղ վերահսկողության տակ, եւ յուրաքանչյուր խմբաքանակից նմուշներ կվեցվեն` անալիզի համար: «Եթե  երեք օրվա ընթացում խախտումներ չհայտնաբերվեն, վերահսկողությունը կփոխարինվի սովորականով»,-նշեց Ալեքսեենկոն: