Թուրքիայի Թոքաթ նահանգի Էրբայի շրջանում ձերբակալվել է 5 երեխաների մայր Է. Չ.-ն՝ իր 3 տղա երեխաներին սպանելու մեղադրանքով:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Է. Չ.-ի հարազատները դիմել են իրավապահներին՝ պնդելով, որ մայրը 2006-ին սպանել է  30-օրական,  2010-ին՝  20-օրական եւ  2012-ին՝ 45-օրական իր տղա երեխաներին:

Դատաբժշկական փորձաքննության համար երեխաների գերեզմանները բացվել են, եւ դիակները տեղափոխվել Ստամբուլի դատաբժշկական գլխավոր վարչություն:

Մայրը ոստիկանությունում խոստովանել է, որ երեխաներին խեղդելով է սպանել եւ անմիջապես ձերբակալվել:

Է.Չ.-ի ամուսինը նշել է, թե երեխաները մահացել են հիվանդությունից եւ չի հավատում, որ իր կինը նման բան կաներ: