Հայ– արգենտինյան տնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու ակնկալությամբ Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան սեպտեմբերի 20–ին եղավ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում։
ԱԱՊ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանից Արգենտինա է արտահանվում արհեստական կաուչուկ, հագուստեղեն,կոնյակ եւ այլն եւ ներմուծվում է անմշակ ալյումին, միս, ցիտրուսներ, ծխախոտի հումք եւ այլ ապրանքներ։ Մարտին Սարգսյանը միաժամանկ նշել է, որ ապրանքաշրջանառության ներայիս մակարդակը գոհացնող չէ եւ հարկավոր է համալիր միջոցառումներ իրականացնել։
Արգենտինացի դիվանագետը առաջարկել է սկսել ճանաչողական սեմինարից, որով գործարարները նոր կապեր կհաստատեն եւ փոխվստահություն ձեռք կբերեն, ինչը բիզնեսում կարեւոր նախապայման է։




























