Ռուսաստանի հարավում կայանալիք «Կովկաս-2012» զորավարժությունները Հարավկովկասյան երկրների համար սպառնալիք չեն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: «Զորավարժություններն ուղղված չեն որեւէ մեկի դեմ, դրանք միտված են ռուսական զինված ուժերի մարտունակության բարձրացմանը»,- ասել է Լուկաշեւիչը կայացած ճեպազրույցի ընթացքում:

Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն ավելի վաղ մտավախություն էր հայտնել, թե ռուս զինծառայողների վարժանքները վտանգ են ոչ միայն Վրաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: