Սեպտեմբերի 20 –ին Իսլամաբադում վերսկսվել են զանգվածային բողոքի ակցիաները` ընդդեմ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի: Ցուցարարների ամբոխը փորձել է ներխուժել «կարմիր գոտի», այն շրջանը, որտեղ տեղակայված են նախագահի նստավայրն ու կառավարական շենքերը:
Ցուցարարները փորձել են նաեւ դիվանագիտական անկլավ մտնել: Անվտանգության համար դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանությունը խստացվել է: Բողոքի ակցիայի մասնակիցները քարերով հարձակվել են ոստիկանների վրա, բախումների ժամանակ մի քանի ոստիկաններ վիրավորվել են: Ոստիկանությանն օգնելու համար քաղաք է մտցվել զինուժը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Ըստ ВВС-ի` որոշ ցուցարարներ հայտարարել են, որ չեն հեռանա այնքան ժամանակ, մինչեւ չայրեն ԱՄՆ դեսպանատունը: Սակայն հետագայում հաջողվել է նրանց ցրել:





























