Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ»  կուսակացության Լացիոյի շրջանում խուզարկություններ են անցկացվել` ֆինանսական սկանդալի հետ կապված:

Կան առաջին հրաժարականները, պաշտոնից կարող է ազատվել նաեւ  շրջանի ղեկավար Ռենատա Փոլվերինին:

Հռոմի դատախազությունը` «Ազատության ժողովուրդ»  կուսակացության տարածքային խորհրդի նախին ղեկավարին կասկածում է միջոցների հափշտակության մեջ:  Նշվում է, որ քաղաքական գործիչը հսկայական գումարներ է փոխանցել կուսակցության հաշիվներից իր անձնական հաշիվներին: Իտալական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն` խոսքը մեկուկես միլիոն եվրոյի մասին է:

Բեռլուսկոնին իր Հռոմի նստվայրում կուսակցության ղեկավարության նիստ է հրավիրել,  որի ժամանակ քննարկվել է նշված հարցն ու կուսակացության ապագան: