Վրաստանի քաղաքացի 24-ամյա Պետրոս Քուրդողյանը Ազատության պողոտայի թիվ 23 շենքի դիմաց այսօր`սեպտեմբերի 20-ին վրաերթի է ենթարկել մի կնոջ, ով ծանր վիճակում տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոն:

Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Արաբկիրի բաժնից: Ոստիկանությանը դեռեւս, այլ մանրամասներ հայտնի չեն, քանի որ մեկնած օպերատիվ խումբը դեռ աշխատում է դեպքի վայրում:

Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից NEWS.am-ին տեղեկացրին, որ ճշտել են վրաերթի ենթարկվածի անունը։ Նա մոտ 35 տարեկան Գայանեն Մուրադյանն է։ «Ներկա պահին, այլ տեղեկություններ հայտնի չեն, քանի որ կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- փոխանցեցին հիվանդանոցից: