«Curiosity»-ն Մարսի վրա ֆուտբոլի գնդակի չափով բրգաձեւ քար է հայտնաբերել: Անսպասելի գտածոն, ինչպես հայտնում է NASA, հայտնաբերվել է նրա վայրէջքի վայրից հաջորդ կետը մեկնելու ընթացքում:
Գտածոն արդեն կոչել են Ջեյք Մատիեւիկի անունով` ի պատիվ ամերիկյան տիեզերական գործակալության զոհված աշխատակցի:
Հիմա «Curiosity»-ն կառավարող ինժեներները ծրագրում են սպեկտրոմետրի օգնությամբ կատարել բուրգի քիմական բաղադրության անալիզ: NASA-ում հույս ունեն, որ խորհրդավոր օբյեկտը նոր գիտելիքներ կտա Կարմիր մոլորակի կառուցվածքի մասին: Բուրգը կլինի առաջին օբյեկտը, որը կուսումնասիրի «Curiosity»-ին` օգտագործելով սարքավորումների ողջ հավաքածուն:
Այնուհետեւ մարսագնացը կուղեւորվի Գլենելգ կոչվող վայր, որտեղ հորատման միջոցով ապարների նմուշներ կվերցնի եւ անլիզ կկատարի:





























