Բրեդ Փիթը դեմ չէ նկարահանվել հնդկական ֆիլմում։ Այս մասին The Hollywood Reporter-ին հղումով տեղեկացնում է «Ленту.ру»՝ նշելով, որ դերասանը նաեւ համաձայն է հնդկական պարելու գաղափարին։
Փիթը նշել է, որ տեղյակ է հնդկական կինոինդուստրայի զարգացման մասին եւ խոստովանել է, որ իրեն դուր է գալիս բոլիվուդյան ֆիլմերի «դրամատիզմն ու կոլորիտը», սակայն դեռեւս ոչ մի հստակ նախագիծ առաջարկված չէ։
Փիթը Հնդկաստան է այցելել 2007թ «Նրա սիրտը» ֆիլմի համապրոդյուսերի կարգավիճակում։
Ավելի վաղ հնդկական ֆիլմում նկարահանվելու ցանկություն էր հայտնել հոլիվուդյան մեկ այլ աստղ՝ Հյու Ջեքմանը։




























