Քիչ առաջ NEWS.am-ին տեղեկություններ հասան, որ երեկ կեսգիշերին Վարդենիսի Կախակն գյուղում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել` որդին սպանել է հորը:
Ըստ մեր տեղեկությունների Ռուբեն Ցականյանը հոր հետ` Միքայել Ցականյանի հետ սկզբում վիճաբանել են, ապա վեճը այն աստիճան է թեժացել, որ որդին իրենց տանը եղած որսորդական հրացանի խզակոթով այնքան հարվածներ է հասցրել հոր գլխին, մինչեւ վերջինս մահացել է:
Մեր տեղեկությունը հաստատվել է նաեւ ոստիկանությունում, որտեղից հայտնել են են, որ Ռուբեն Ցականյանը ձերբակալված է, հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-դ մասով: Այլ մանրամասներ չեն հայտնել:
Թե ինչից է ծագել հոր ու որդու միջու վեճը, կփորձենք մանրամասներ ներկայացնել ավելի ուշ:




























