Սեպտեմբերի 20-ին, ժամը 23.53-ին Նոր Նորքի ոստիկանական բաժնից տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկում` գետնանցումում, այրվում է խանութ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գրավաճառի սեղանիկի վրա այրվում են գրքեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.09-ին, մարվել՝ 00.12-ին: Այրվել են մոտ 600 գիրք: