Սեպտեմբերի 20-ին Տեխասում մահվան դատավճիռ է իրականացվել: Դատապարտվածը Ռոբերտ Ուեյն Հարիսն է, ով 12 տարի առաջ սպանել էր ավտոլվացման կետի  5 աշխատակիցներին. դեպքից  մի քանի օր առաջ նա հեռացվել էր աշխատանքից:

1999 թ-ին Ռոբերտ Ուեյնը դուրս էր եկել բանտից`կրելով գողության համար նախատեսված 8 տարվա ազատազրկումը եւ աշխատանքի է տեղավորվել ավտոլվացման կետում: 2000 թ-ի մարտին նա հեռացվել է աշխատանքից անվայել պահվածքի պատճառով: Մի քանի օր անց նա վերադարձել է լվացակայան եւ գնդակահարել է մենեջերին, գանձապահին եւ եւս 3 աշխատակիցներին:

Ինքը` Հարիսը չի հերքել իր մեղքը: Որպես մահապատժի իրականացման միջոց նշանակվել է մահացու ներարկումը: Հանցագործի վերջին նախադասություններն են եղել «Ես վերադառնում եմ տուն» եւ «Աստված օրհնի «Տեխաս Ռեյնջերին»»:

Հարիսի մահապատիժը 2012 թ-ի սկզբից Տեխասում իրականացված 8-րդ մահապատիժն է: Տեխասը տարիներ շարունակ այս առումով պահպանում է իր առաջատարությունը ԱՄՆ-ի այլ նահանգների նկատմամբ, մասնավորապես 2011 թ-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած 43 մահապատիժներից 13-ը իրականացվել   այս նահանգում: