Մոսկվայում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ 8-րդ դասարանցի է մահացել: Ողբերգությունը տեղի է ունեցել Լուկինսկի փողոցի թիվ 1376 դպրոցում: Վազքի մրցույթի ժամանակ 14-ամյա դեռահասի ինքնազգացողությունը վատացել է: Նրան տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Սակայն բժիշկներին չի հաղոջվել փրկել տղայի կյանքը:
Նախնական տվյալներով , մահվան պատճառ է դարձել սրտի հանկարծակի կանգը, գրում է Ռիա Նովոստին: Տեղի ունեցած կապակցությամբ իրավապահները ստուգումներ են իրականացնում: Դիտարկվում է քրեական գործ հարուցելու հարցը:
Թիվ 1376 դպրոցում հրաժարվել են մեկնաբանել տեղի ունեցածը եւ հայտնել մահացած տղայի անունը:





























