Դատարանի սխալի պատճառով 17 տարի նստած ամերիկացին Նյու Յորքի իշխանությունների դեմ հայց է ներկայացրել: Նա 120 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում, մոտավորապես 7 միլիոն դոլար յուրաքանչյուր տարվա համար:  

Դենի Քոլոնը, որն այժմ անմեղ է ճանաչվել եւ ազատ արձակվել, Մանհեթանի դատախազին եւ նյույորքյան երկու խուզարկուներին մեղադրում էայն բանի համար, որ  ինքն ստիպված է եղել 17 տարի նստել կրկնակի սպանությանմեղադրանքով:

Նախկին  դատապարտյալը պատրաստ է ապացուցել, որ 1989 թվականին ոստիկաններից մեկը Ռեմբո անունով, միտումնավոր իր դեմ գործ էր հարուցել, իմանալով, որ սպանությունների հետեւում կնագնած է եղել հայտնի թմրամատակարար Դենիել Քորը, գրում է LifeNews-ը:

Քոլոնը Մանհեթանի դատախազին նաեւ մեղադրում է կեղծ վկայությունների ընդունման եւ մեղադրյալի անմեղության  ապացույցների միտումնավոր քողարկման մեջ: