Պատմության մեջ առաջին անգամ մասնավոր Dragon տիեզերանավը հոկտեմբերի 7-ին առեւտրային թռիչք կիրականացնի դեպի միջագային տիեզերակայան, հաղորդում է NASA-ն:
Տիեզրանավը կմեկնարկի Ֆլորիդա նահանգի Քանավերալ կայանից: Այդ թռիչքը առաջինն է NASA-ի եւ SpaceX-ի պայմանագրով նախատեված 12-ից, որի արժեքը 1,6 մլրդ դոլար է, գրում է utro.ru-ն:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, մայիսին տիեզերանավը փորձնական թռիչք էր կատարել դեպի ՄՏԿ` համալրելով դրա սննդային պաշարը, եւ բարեհաջող վերադարձել էր Երկիր` գիտափորձերի արդյունքներով հանդերձ:
Ներկայումս Dragon-ը բազմակի գործածության բեռնատար միակ տիեզերանավն է: Նրա մեկնարկն իրականացվում է Falcone-9 արբանյակի օգնությամբ: ՄՏԿ-ին միանալ նրան օգնում է կայանի ավտոմատ կառավարող ձեռքը:
ԱՄՆ-ում Space-X-ին հետեւող մի քանի ընկերություններ կան: Ըստ NASA-ի տեղեկությունների` Orbital sciences ընկերությունը եւս մշակում է բեռնանավ եւ նախատեսում է նրա ցուցադրական թռիչքն իրականացնել առաջիկա ձմռանը:
ԱՄՆ-ում շարունակվում են առեւտրային նպատակներով կիրառվող տիեզերանավերի ստեղծման աշխատանքները: Sierra-Nevada ընկերությունը մտադիր է մինչեւ 2016 թվականը պատրաստել իր Dream Chaser-ը` նախատեսված 7 ուղեւորի համար:





























