Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը Հայաստանին զարգացում եւ հզորության ամրապնդում է մաղթել:
«ԼՂՀ Պաշտպանության բանակի ողջ անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհավորել հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ` ցանկանալով, որպեսզի երկրի զարգացումը եւ առաջխաղացումը շարունակական լինի, եւ որպեսզի մի քանի տարի անց մենք տոնը նշենք առավել հզոր երկրում»,-նշել է նախարարը` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է իր անկախության օրը: Ժամը 21:00-ին երկրի գլխավոր` Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգը: Երեկոն կավարտվի տոնական հրավառությամբ: Առավոտյան երկրի բարձրագույն ղեկավարությունը այցելել է «Եռաբլուր»:
1991 թ-ի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի միջոցով Հայաստանը դուրս է եկել ԽՍՀՄ-ի կազմից եւ կերտել է իր նորանկախ պետականությունը:




























