Ղազախական Ատիրաու քաղաքում հատուկ գործողությունների արդյունքում սպանվել են ոստիկանների վրա զինված հարձակման  4 կասկածյալներ:

Ինչպես հաղորդում է Ղազախստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 20-ին ամառանոցային Ատիրաու արվարձանի տներից մեկում իրավապահ մարմինները հայտնաբերել են Ատիրաու քաղաքի  պարեկային ծառայության աշխատկիցների նկատմամբ զինված հարձակման կասկածյալներին:

Սեպտեմբերի 21-ի առավոտյան նրանց ձերբակալման նպատակով իրականացվել են հակաահաբեկչական գործողություն: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զինված 4 կասկածյալները ոչնչացվել են, հաղորդում է Kazakhstan Today-ը:

Սեպտեմբերի 14-15-ին անհայտ անձինք հարձակվել են Ատիրաու քաղաքի ՆԳ-ի գլխավոր վարչության շենքի վրա: Հարձակման արդյուքնում վիրավորվել է մեկ ոստիկան: