Թբիլիսիում հանրահավաքի մասնակից երիտասարդները լուրեր են տարածել, ըստ որի երկրից փախել է` Ններքին գործերի նախարարի պաշտոնից հեռացված Բաչո Ախալայան: Հիշեցնենք, որ ՆԳՆ-ի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 20-ի երեկոյան` կապված Գլդանի բանտում կտտանքների եւ բռնարարքների սկանդալի հետ: Թբիլիսիում ուսանողները շարունակել են բողոքի ակցիան ողջ գիշեր. Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել նախկին նախարարին:
Ինչպես փոխանցում է «Վզգլյադ» թերթի Վրաստանի թղթակիցը, ներկայումս ցուցարարների խմբերը հավաքվել են Սաբուրտալո շրջանի ոստիկանության բաժանմունքի մոտ, որտեղ ապրում է Ախալայան` պահանջելով հաստատել կամ հերքել վերջինիս փախուստի լուրերը:
Ավելի վաղ «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներից մեկը` Իրակլի Ալասանյան հայտնել էր, որ չպետք է բավարարվել նախարարի հրաժարականով. «Հրաժարականները չեն օգնի: Ախալայայի դեմ պետք քրեական հետապնդում սկսել»,-նշել է նա: Նա պահանջել է պատասխանատվության ենթարկել նաեւ Արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլիին եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Վրաստանի Գլդանի բանտում տեղի ունեցած վայրագությունների մասին տեսագրությունների հրահրած աղմուկը հանգեցրել է Ներքին գործերի նախարարի հեռացմանը. հրաժարական է տվել Բաչո Ախալայան: Ավելի վաղ սկանդալի հետ կապված կադրային փոփոխություններ էին տեղի ունեցել պատիժների իրագործման նախարարությունում, հրաժարական էր տվել նախարար Խաթունա Կալմախելիձեն, այդ պաշտոնն առաջարկվել էր Վրաստանի ժողովրդական պաշտպան Գեորգի Տուգուշին:
Սկանադալը սկսվել է այն բանից հետո, երբ Վրաստանի ՆԳՆ-ն սեպտեմբերի 18-ին հայտնել էր Գլդանի բանտում դատապարտյալների նկատմամաբ տեղի ունեցած անմարդկային խոշտանգումների մասին:
Թբիլիսիի Գլդանիի բանտում կալանավորների նկատմամբ խոշտանգումների ու սեռական ոտնձգությունների գործով արդեն 10 մարդ է ձերբակալվել՝ «բանտարկյալների հետ անմարդկային վերաբերմունքի համար»:





























