Սեպտեմբերի 20-ին, ժամը 03.15-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի եւ Միկոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել 1969 թ. ծնված Մայիս Մ.-ի վարած «Օպել» եւ 1986 թ. ծնված Սարգիս Պ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Սարգիս Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ  «Օպել»-ի վարորդ Մայիս Մ.-ն եղել է ոչ սթափ վիճակում:

Կատարվում է քննություն: