Այս րոպեներին Թբիլիսիի կենտրոնում գործողություններ են ընթանում ՆԳՆ-ի նախկին ղեկավարին` Բաչո Ախալայային հայտնաբերման ուղղությամբ: «Նովոստի Գրուզիա» գործակալությունը հայտնում է, որ ներկայումս Թբիլիսիում` Ախալայայի տան մոտ է գտնվում ազգային հեռուստաընկերության նկարահանող խումբը:
Մի քանի ժամ առաջ երիտասարդական «Իվերիելի» շարժումը հայտնել է, որ Ախալայան, ըստ երեւույթին, լքել է Վրաստանը: Շարժման տեղեկատվության համաձայն` Սաբուրտալինյան շրջանի ոստիկանությունը գրանցել է նախկին նախարարի գտնվելու վայրի հարցման արձանագրությունը:
Միաժամանակ իշխանություններն ապարդյուն փորձեր են կատարում ուսանողների զանգվածայն ակցիաները կանգնեցնելու համար:





























