Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեում` «Դելտա Պրո» կազմակերպության մոտակայքում հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի նռնակ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԱԾ, ՀՀ եւ ՀՀ ՊՆ օպերատիվ հերթապահները:




























