«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը կդադարեցնի հեռարձակումը եւ կգնա համացանց: Այդ մասին հայտարարել է «Ազատ Եվրոպա ռադիոկայանի» ներկայացուցչության ղեկավար Ելենա Գլուշկովան: Ղեկավարությունը դա բացատրել է ռուսական օրենսդրության փոփոխություններով. Ռադիոկայանի հոգաբարձուների կազմում 48%-ը արտասահմանցիներ են:
Ըստ գործակալության աղբյուրի`«տիկին Հեսենը սկսել է մաքրությունը»: Հեսենը հայտարարել է, որ ռադիոկայանում տեղի ունեցող փոփոխությունները պատրաստ է մեկնաբանել հոկտեմբերի 1-ից, երբ կստանձնի ծառայության ղեկավարի պաշտոնը:
Ինչպես գրում է «gazeta.ru»-ն, «Ազատություն» ռադիոկայանում Մաշա Հեսենի տնօրինությունն սկսվել է սկանդալից: Հիշեցնենք, որ Հեսենը նախկինում հեռացվել էր աշխատանքից «Աշխարհի շուրջ» ամսագրից կռունկների հետ Պուտինի մասին թողարկում պատրաստելու մերժման համար: Այժմ, վերադառնալով ռադիոկայան, Հեսենը աշխատանքից հեռացրել է ռադիոկայանի ռուսալեզու կայքի խմբագրությանը:
Այդ մասին սեպտեմբերի 20-ի երեկոյան Facebook-ի իր էջում հայտնել է SvobodaNews.Ru-ի խմբագիր Լյուդմիլա Տելենը: «Այսօր առավոտյան ժամը 10-ին ամբողջ կազմով աշխատանքից հեռացվել է «Ազատություն» ռադիոկայանի համացանցային խմբագրությունը: Մարդիկ, որոնք 3 տարվա աշխատանքի ընթացքում 10 անգամ հասցրել էին կայքի հաճախելիությունը, «Ազատության» վարկանիշը բարձրացրել էին «Էխո Մոսկվի»-ից հետո երկրորդ տեղը (4-5-րդից), կես տարվա ընթացքում 17 հազար մարդ էին ընդգրկել Facebook-ում, 21 հազար էլ` թվիթերում: Առանց լրացուցիչ ներդրումների: Կարող եմ շնորհավորել Մաշա Հեսենին կարիերայի հիանալի սկզբով: Գեղեցիկ մեկնարկ է», - գրել է նա:
Իր հերթին Հեսենը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում ընդգծել է, որ «Ազատություն» ռադիոկայանում որպես տնօրեն աշխատանքի է անցնում միայն հոկտեմբերի 1-ից եւ աշխատանքից հեռացումների հետ ոչ մի կապ չունի: Ըստ նրա` «Ազատություն» ռադիոկայանի հետ խորհրդակցություններ նա վարել է ապրիլից եւ պատրաստել է երաշխավորագրեր խմբագրական քաղքականության վերաբերյալ: Արդյունքում դրանք ընդունվել էին: «Այն, որ դրանք իմ կողմից չեն ընդունել, միայն պատմական փաստ է»,- բացատրել է Հեսենը:




























