Մանկական հոգեբան Շերիլ Սաբան նշանակվել է ՄԱԿ-ի 67-րդ համաժողովում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ: Որոշ տվյալներով, Շերիլ Լինն Չակլերը (Սաբան) երիտասարդ ժամանակ լուսանկարվել է Playboy նշանավոր էրոտիկ ամսագրի համար: Թեեւ նրա պաշտոնական կենսագրության մեջ այս փաստը չի նշվում: Մինչդեռ նա բացահայտ կերպով խոսում է այն մասին, ինչի շուրջ ընդունված է լռել. Շերիլի խոսքով, 18 տարեկանում նա սեռական բռնության է ենթարկվել:
Դիտորդները չեն բացառում, որ նշանակումը կապված է Շերիլի ամուսնու` միլիարդատեր Հաիմ Սաբանի կողմից հովանավորչական գործունեության հետ, ով միայն այս նախընտրական կամպանիայի ժամանակ Դեմոկրատական կուսակցությանը նվիրաբերել է ավելի քան մեկ միլիոն դոլար:
Սպիտակ տանը նշում են, որ 61-ամյա Շերիլ Սաբան պաշտոնական դիրքը զբաղեցրել է բացառապես մասնագիտական որակների եւ հանրային փորձի շնորհիվ:
Շերիլ Սաբանը դոկտորական կոչում ունի հոգեբանությունից, գրքեր եւ հոդվածներ է գրում հանրահայտ պարբերականների համար, ինչպես նաեւ աջակցություն է ցուցաբերում առողջապահական, կրթական եւ որդեգրված երեխաների դաստիարակության ոլորտում կատարվող հետազոտությունները, հաղորդում է NEWSru.com-ը:





























