«Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին խորհուրդ է տվել հրաժարական տալ, որպեսզի «մասամբ փրկի Վրաստանի պատիվը, հաղորդում է «GHN»-ը:
«Ես այսօր նրան վերջին խորհուրդն եմ տալիս` հեռանալ: Նրա հրաժարականը կփրկի երկրի պատիվը», - հայտարարել է Իվանիշվիլին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանում աղմուկ էր բարձրացել Թբիլիսիի Գլդանի բանտում բանտարկյալների նկատմամբ բռնության եւ կտտանքների տեսագրության տարածումից հետո: Հրաժարական էին տվել ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան եւ պատիժների իրագործման նախարար Խաթունա Կալմախելիձեն: Նախօրեին ուսանողները իշխանություններին վերջնագիր էին ներկայացրել` պահանջելով 24 ժամվա ընթացքում ձերբակալել Բաչո Ախալայային:
Սեպտեմբերի 21-ին հայտնել էին, որ Վրաստանում Ախալայային բռնելու գործողություններ են ընթանում: Հաղորդվել էր, որ, հնարավոր է, նա լքել է երկիրը:





























